«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բարոյականություն VS այլասերում

Բարոյականություն VS այլասերում
22.05.2024 | 15:17

Քաղաքականության հետ կապված մի քանի ձևակերպումներ կան, որոնք կիսատ են հնչեցվում:

Օրինակ՝ քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, դա այդպես է, բայց այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները:

Մեկ այլ ձևակերպում էլ կա: Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Սա էլ է կիսատ: Բացարձակ իշխանությունն այլասերվում է բացարձակ ձևով, ինչպես նաև սպառվում բացարձակ ձևով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպիսին է: Կարևորն այն է, որ իրենց սպառվածությունը չտարածվի մեր պետության վրա: Դրա համար ամեն մեկս իր տեղում իր գործը պետք է անի՝ համոզված լինելով, որ հենց իրենի՛ց է կախված հաջողությունը:

Հաջողությունը տվյալ դեպքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է՝ իշխանափոխության պարտադիր նախապայմանով:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ